ծալքավոր խողովակ
«ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» ընկերությունն արտադրում է` մետաղական ծալքավոր կոնստրուկցիաներ (МГК):
Ծալքավոր ձևի պողպատի թիթեղների (ավելի թեթև և ամուր, սովորականի հետ համեմատած) գործնական կիրառությունը ապացուցում է МГК օգտագործման հեռանկարայնությունը:
Ներկա ժամանակում կարելի է առանձնացնել մետաղական ծալքվոր կոնստրուկցիաների օգտագործման հետևյալ ուղությունները`
- - ջրատար շինությունների կառուցում
- - պաշտպանիչ շինությունների կառուցում
- - ինժեներական շինությունների կառուցում
- - արդյունաբերական և տրանսպորտային օբյեկտների կառուցում
Ռուսաստանում ամենամեծ տարածումը МГК ստացավ` տրանսպորտային շինարարության (ИССО) փոքր արհեստական շինությունների կառույցման գործում:
Շառավղային կորացումով պողպատե թիթեղներից հավաքվում են խողովակներ և կամարներ, որոնք ծածկվում են գրունտով: Ծալքվոր թիթեղի տեսքով մետաղական թաղանթը աշխատում է գրունտի հետ համատեղ, որը բեռնվածքի մի մասը ընդունում է իր վրա (սեղմող ճիգեր):
«ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» գործարանում մետաղական ծալքավոր կոնստրուկցիաների (МГК) պատրաստումը իրականացվում է 3 արտադրական գծերի վրա, որոնք կահավորված են ժամանակակից, արտասահմանյան սարքավորումներով:
ՀԱՄԱՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ
Ծալքավոր կոնստրուկցիաների համապիտանելիությունը թույլ է տալիս` օգտագործել նրանց ոչ միայն ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների ջրատար կառույցների շինարարության համար, այլ նաև ուղեկամուրջների, անասնանցումների, տարափից պաշտպանող սրահների, հետիոտնային և տրանսպորտային թունելների շինարարության համար:
Քաղաքներում և արդյունաբերական հարթակներում МГК օգտագործվում են` դրենաժների, տեղատարափային կոյուղիների, անցումային հաղորդակցական ուղիների կառուցման համար, ինչպես նաև տարածքների բարեկարգման, օբյեկտների հեղեղումից պաշտպանության, ջրային հոսքի կարգավորման և ափի ամրապնդման համար:
Скачать презентацию (.pptx, 58,9 мБ)
ՊԱՐԶՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՄԻՏՈՒԹՅՈՒՆԸ
МГК հեշտ հավաքելու տեխնոլոգիան, հատկապես էական է դառնում կամուրջների վերակառուցման և վերանորոգման ժամանակ: Սովորաբար, գոյություն ունեցող փոքր կամուրջների հենամեջերը (12-18 մ.) կարող են փոխարինվել կամ վերականգնվել` մետաղական ծալքավոր կոնստրուկցիաներով, սովորական ծալքավոր խողովակներով, կամարներով կամ այլ վերափոխված ծալքավոր կոնստրուկցիաներով:
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մետաղական ծալքավոր կոնստրուկցիաների կիրառումով` կարող են պատրաստվել էական չափերի հենամեջեր (մինչև 25 մ.): МГК հուսալիության բարձր աստիճանը համատեղվում է նրա խնայողականության հետ:
Ծալքավոր կոնստրուկցիաների մոնտաժը քիչ ժամանակ է պահանջում: Քանի որ МГК հավաքումը իրականացվում է օբյեկտներում, դա հեշտացնում է նրանց տեղափոխումը և գործնականորեն հանում է պահեստավորման խնդիրը: Ծալքավոր կոնստրուկցիաների հավաքման և մոնտաժի համար չի պահանջվում ծանր շինարարական տեխնիկա, բոլոր աշխատանքները կարող են անցկացվել ձեռքի հավաքման ռեժիմում:
Եթե համեմատենք երկաթբետոնե կոնստրուկցիաների հետ, ապա МГК հավաքման համար ծախսվում է 3-5 անգամ ավելի քիչ ժամանակ: Դրա հետ մեկ տեղ ծախսերը նվազում են 25%: Պրակտիկան ցույց տվեց, որ ծալքավոր կոնստրուկցիաների կիրառությունը, երկաթբետոնե կոնստրուկցիաների փոխարեն, թույլ է տալիս խնայել օբյեկտի բյուջեի 15-20%:
Ծալքավոր կոնստրուկցիաների կիրառությունը հնարավոր է ցանկացած, անգամ ամենա սաստիկ կամ ամենաշոգ կլիմայական պայմաններում, քանի որ МГК համար ֆիզիկական մաշվածության հասկացողությունը գործնականորեն բացակայում է: МГК մետաղի մինիմալ հաստության դեպքում, նրա ճկունությունը և կայունությունը ուժեղացվում է գրունտային լիցքի հաշվին:
Դա թույլ է տալիս հասցնել մինիմալի այն օբյեկտների ծառայությունների ծախսերը, որոնք օգտագործում են МГК: Ծալքավոր կոնստրուկցիաների ծառայության ժամկետը հասնում է մինչև 100 տարի: Իսկ անհրաժեշտության դեպքում նրանք կարող են ապամոնտաժվել, կրկնակի կիրառման հնարավորությամբ:
ՊԱՐԱՄԵՏՐԵՐ
«ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» ընկերությունն արտադրում է տարբեր պարամետրերով МГК, որոնց առաջարկվող չափերն են` 130х32,5 մմ, 150х50 մմ, 381х142 մմ, տրամագիծը - 0,8 - 25,0 մետր, մետաղի հաստությունը - 2,2 - 8 մմ:
Մետաղական ծալքավոր կոնստրուկցիաները կիրառվում են 3.501.3-183-01, 3.501.3-185-03 տիպային նախագծերին համապատասախան, ինչպես նաև ВСН 176-78 և անհատական նախագծերով:
МГК պարամետրերը համապատասխանում են «ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» ընկերության տեխնիկական պայմաններին - ՏՊ 5264-002-05765820-2014. Հակակոռոզիական պատվածքը նստեցվում է սեփական տաք ցինկապատման վաննայում: Հակակոռոզիական պատվածքի հաստությունը` 80 մկմ ոչ պակաս:
Արտադրանքի բարձր որակը ապահովվում է` ժամանակակից սարքավորումների, կադրերի պրոֆեսիոնալիզմի և որակի խիստ վերահսկողության հաշվին:
«ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» մասնաճյուղերի և պահեստների լայն ցանցը` Ուլյանովսկում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Դոնի Ռոստովում, Իրկուտսկում, Խաբարովսկում, թույլ է տալիս օպերատիվ բավարարել ընկերության գործընկերների պահանջները: