«ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» ԲԸ
432042, ք. Ուլյանովսկ, Մոսկովյան մայրուղի, 22Բ
"ԿՏՑ Մետալլոկոնստրուկցիա" ԲԸ մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում
Մասնաճյուղի տնօրեն` Գրիգորյան Վլադիմիր Լևոնի
Հասցե` 0019, ՀՀ, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պ. 56 շենք
Հեռախոս բջջային` +374 99 75 70 00
Հեռախոս` +374 10 22 62 23
E-mail - arm@ktc.ru
Can not find 'subscribe' template with page ''

համագործակցություն

Անդրեյ Շերբինա

«ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» ընկերությունն արտադրում է միակողմանի և երկկողմանի մետաղական, ճանապարհային և կամրջային ցանկապատեր (կողային առաջին տեսակի), որոնց պահող ունակությունը կազմում է մինչև 725 կՋ, ինչպես նաև հետիոտնային ցանկապատեր(պահող և սահմանափակող):

Հիմնարկի կողմից արտադրվող ցանակապատերի տարբերիչ առանձնահատկություններն են` մոնտաժի և հավաքման հեշտությունն, ինչպես նաև հուսալիությունը շահագործման ընթացքում: «ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» ընկերությունն անընդհատ կատարելագործում է արտադրվող մետաղական կոնստրուկցիաները, բարձրացնելով նրանց որակը, նվազեցնելով գինը և արժեքը, իրականացնելով պատկերացումն իդեալական կոնստրուկցիայի մասին` հուսալի, թեթև, հասարակ:

Բոլոր ցանկապատերն ունեն համապատասխանության վկայականներ, որնք տրվել են Ռուսաստանի “НИЦ ДОБДД МВД” կողմից: Մեր հիմնարկի ճանապարհային, կամրջային և հետիոտնային ցանկապատերը կարող են մատակարարվել, անհրաժեշտ քանակներով և ցանկացած համալրմամբ:

«ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» ընկերությունն արտադրում է մետաղական, հավաքովի, ծալքավոր կոնստրուկցիաներ (МГК), ծալքերի երեք տեսակներով (130х32,5 մմ, 150х50 մմ, 381х142 մմ), ըստ ՏՊ 5264-002-05765820-2014 և պարուրաձև գալարուն, ծալքավոր, մետաղական խողովակներ:

Ծալքավոր կոնստրուկցիաները հանդիսանոևմ են երկաթբետոնյա կոնստրուկցիաների լուրջ մրցակիցը, լինելով թեթև, ամուր, հեշտ տեղափոխվող, պահեստավորվող և հավաքվող:

«ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» ընկերության կողմից արտադրվող արտադրանքի հակակոռոզիական ծածքը իրականացվում է` տաք ցինկապատման մեթոդով, լաքաներկային գծի վրա:

«ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» ընկերության արտադրանքի մատակարարումն իրականացվում է, ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային տրանսպորտով: Ռուսաստանի տարածքում կոնստրուկցիաների մոնտաժումն իրականացնում են «ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» ընկերության սեփական կոմպլեքսային, շարժունակ բրիգադները:

Այս օրվա դրությամբ հիմնարկը հնարավորություն ունի արտադրել` ցանկացած ոչ ստանդարտային մետաղական կոնստրուկցիաներ և տարրեր: Արտադրելով փակոցային ճանապարհային, կամրջային և հետիոտնային ցանկապատեր, լուսային և լուսացուցային հենասյուներ, կոնաձև ուժային հենասյուներ, տարբեր վերափոխումներով ծալքավոր կոնստրուկցիաներ, «ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» ընկերությունն ունակ է` սեփական ուժերով և սեղմ ժամանակում, պատրաստել և մոնտաժել ցանկաած մետաղական կոնստրուկցիաներ:

Առաջարկում ենք փոխշահավետ համագործակցություն: Մենք համոզված ենք, որ այն լինելու է կոնստրուկտիվ:

Անդրեյ Շերբինա