«ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» ԲԸ
432042, ք. Ուլյանովսկ, Մոսկովյան մայրուղի, 22Բ
"ԿՏՑ Մետալլոկոնստրուկցիա" ԲԸ մասնաճյուղ Հայաստանի Հանրապետությունում
Մասնաճյուղի տնօրեն` Գրիգորյան Վլադիմիր Լևոնի
Հասցե` 0019, ՀՀ, ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պ. 56 շենք
Հեռախոս բջջային` +374 99 75 70 00
Հեռախոս` +374 10 22 62 23
E-mail - 161,178,173,128,171,180,163,238,178,181
Can not find 'subscribe' template with page ''

Գործարանի մասին

ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա«ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» կանգնած է խոշորագույն ընկերությունների շարքում, որոնք զբաղվում են ճանապարհային և կամրջային փակոցային տեսակի ցանկապատերի, հետիոտնային ցանկապատերի, ծալքավոր կոնստրուկցիաների, միագալարուն ծալքավոր խողովակների, լուսավորման հենասյուների, լուսացուցային կանգնակների և կոնաձև ուժային հենասյուների արտադրությամբ և մոնտաժով:

Ձեռնարկությունը արտադրում է մետաղական կոնստրուկցիաներ ավելի քան 30 տարի: Այդ ընթացքում կազմավորվել են հարաբերություններ, Ռուսաստանի ավելի քան 60 շրջաններում, ինչպես նաև Մերձավոր Արտասահմանում գտնվող ճանապարհա-շինարարական ոլորտի ձեռնարկությունների հետ:

Ճանապարհային անվտանգության համակարգերի և քաղաքային ենթակառուցվածքի համար նախատեսված կոնստրուկցիաներն արտադրվում են տասնյակ հազարավոր քառակուսի մետրերի վրա: «ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» ընկերությունը դա` միասնական, արտադրական ավտոմատացված արտադրամասերի և վարչական շենքերի համալիր է, որը կահավորված է ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի մատույցային ուղիներով, որոնց միջոցով գործարանի արտադրանքը ուղարկվում է պատվիրատուին:

Գործընկերներին մետաղական կոնստրուկցիաների հրատապ մատակարարումը, որի համար պատվիրատուները այդքան գնահատում են «ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» ԲԸ , հնարավոր չէր լինի, առանց պատրաստի արտադրանքի, լայն տեսականիով հագեցած, պահեստների ճյուղավորված ցանցի, որոնք գտնվում են Ռուսաստանի ամբողջ տարածքում, բոլոր արդյունաբերական կենտրոններում` Ուլյանովսկ, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ, Եկատերինբուրգ, Դոնի Ռոստով, Իրկուտսկ, Խաբարովսկ: Գործընկերները ստիպված չեն լինում կորցնել ժամանակ և գումար, անհրաժեշտ մետաղական կոնստրուկցիաների արտադրմանն և մատակարարմանը սպասելով:

«ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» ԲԸ առաջիններից մեկն էր Ռուսաստանում, որը 2006 թվականին սկսեց կատարել, այդ պահին նոր ԳՈՍՏ Р 52607-2006 պահանջները: Մշակվել էին, զանազան կատարումով, ճանապարհային և կամրջային ցանկապատերի նոր կոնստրուկտորական փաստաթղթեր: Տվյալ ճանապարհային խմբի ցանկապատերի կոնստրուկցիան հաշվարկված էր այնպես, որ նրա պահող ունակությունը լինի մինչև 725 կՋ:

Բոլոր արտադրվող կոնստրուկցիաները անցել են հուսալիության և պահանջվող ցուցիչների համապատասխանության փորձարկումներ, որոնք անցկացվել են բազմակի բնօրինակային փորձարկումների տեսքով, պոլիգոնի վրա: Այս օրվա դրությամբ անցկացվել են «ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» ընկերության պահող կոնստրուկցիաների, ավելի քան 140 հաջող փորձարկումներ:

Ճանապարհային և կամրջային կոնստրուկցիաները, փորձարկումների ընթացքում ցուցաբերել են ամրության լավ պաշար: Դրա արդյունքում տեղի է ունեցել արտադրանքի սերտիֆիկացում Ռուսաստանի НИЦ БДД МВД (ОС «Безопасность дорожного движения»):

Հիմնական նպատակներից մեկն է, որը հետապնդում է ԿՏՑ-ն, արտադրվող կոնստրուկցիաներին ստուգումներ կազմակերպելով` նվազեցնել մետաղատարությունը և արժեքը, դրա հետ մեկ տեղ բարձրացնելով հուսալիությունը և ամրությունը:

Միօրինակ մասերի (հեծանների, բարձակների, ամրակման տարրերի), ճանապարհային և կամրջային ցանկապատերի կոնստրուկցիաների մեջ կիրառելու շնորհիվ` ապահովվում է նրանց բարձր տեխնոլոգիամիտությունը և ցածր ինքնարժեքը, ինչպես նաև կրճատվում է հավաքման, մոնտաժման և ՃՏՊ հետևանքով դեֆորմացված ցանկապատերի հատվածների փոխարինման ժամկետները:

«ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» ընկերությունը արտադրում է, ոչ միայն հասարակ տիպային ճանապարհային կոնստրուկցիաներ, այլ նաև շառավղային հեծաններ (գոգավոր և ուռուցիկ), ճանապարհային կոնստրուկցիաների ոչ ստանդարտ տարրեր:

Պատվիրատուի պահանջով, ցանկապատերի բոլոր տարրերի վրա նստեցվում է հակակոռոզիական պատվածք, տաք ցինկապատման մեթոդով, որը ամենաազդեցիկներից մեկն է: Հալեցված ցինկի մեջ ընկղման ընթացակարգը անցած մետաղական կոնստրուկցիաների երաշխավորված ծառայության ժամկետը կազմում է 15 տարուց ավելի:

Գործարանի մասին2010 թվականին ԿՏՑ-ն անցկացրել է արտադրվող փակոցային ցանկապատերի փորձարկումներ աերոդինամիկական խողովակի մեջ, քամու բեռնվածքին դիմանալու ունակությունը ստուգելու համար: Ստացված ցուցումները թույլ են տալիս, առանց վախի, օգտագործել արտադրվող կամրջային ցանկապատերը կամուրջների և ուղեկամուրջների վրա, որտեղ քամու բեռնվածքը էականորեն բարձր է սովորականից:

«ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» ընկերությունը պատրաստում է նաև հետիոտնային պահող և սահմանափակող ցանկապատերի զանազան տեսականիներ, ըստ ՏՊ 5216-002-05765820-2011:

Վեց տարուց ավելի ընկերությունում գործում է` ճանապարհային ցանկապատերի տեղադրման ստորաբաժանում: «ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» ընկերությունը բարձր պրոֆեսիոնալ մակարդակի վրա` իրականացնում է ճանապարհային և կամրջային փակոցային ցանկապատերի մոնտաժման ծառայություններ: Հատուկ շարժական բրիգադները, որոնք հանդերձված են նորագույն հատուկ տեխնիկայով, թույլ են տալիս կոմպլեկսային լուծել ճանապարհների կահավորվածության հարցը:

Մետաղական կոնստրուկցիաների արտադրության մեծ փորձը, վստահելի գործընկերոջ համբավը, դեպի աճ ձգտումը, նորարարությունների կիրառումը, ժամանակակից սարքավորումները, թույլ են տալիս ընկերությանը ունենալ իր ավանդը ցանկացած բարդության օբյեկտների կառուցման գործում:

Արագություն, որակ, հուսալիություն - «ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» ընկերության աշխատանքի ոճն է: