АО «КТЦ «Металлоконструкция»
432042, г. Ульяновск, Московское шоссе, 22 Б
subscription_form

Веб-форма не найдена.

Ճանապարհային և կամրջային փակոցային ցանկապատ, Ճանապարհային և կամրջային փակոցային բազրիքային ցանկապատ, հետիոտնային ցանկապատ, պողպատե ծալքավոր կոնստրուկցիաներ (МГК), ծալքավոր մետաղական թիթեղներ (ЛМГ), միագալարուն ծալքավոր խողովակներ, ուժային և ոչ ուժային հենասյուներ (СП, СФ, СПГ, СФГ, НПК, НФК, НПГ, НФГ, НП, НФ), էլեկտրական հպումային ցանցի հենասյուներ (ТФ, ТП, ТФГ). Արտադրելու որակը, առաքման և մոնտաժի օպերատիվությունը:

Գլխավոր տնօրեն Անդրեյ Շերբինա

«ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» ԲԸ — ռուսական առաջատար ընկերություններից մեկն է, որը զբաղվում է ճանապարհային, կամրջային և հետիոտնային ցանկապատերի արտադրությամբ և մոնտաժով, ինչպես նաև պողպատյա ծալքավոր կոնստրուկցիաների և կոնաձև ուժային հենասյուների արտադրությամբ:

Ճանապարհային և կամրջային փակոցային ցանկապատերի բարձր որակը, որոնց պահող ունակության մակարդակը կազմում է մինչև 725 կՋ, պայմանավորված է ընկերության բարձր արտադրողունակությամբ և աշխատակազմի որակավորմամբ:

Ճանապարհային և երկաթուղային տրանսպորտի մատույցային ուղիների առկայությունը, թույլ է տալիս օպերատիվ առաքել արտադրված մետաղական կոնստրուկցիաները Ռուսաստանի կամ ԱՊՀ երկրների ցանկացած մաս: Այսօրվա դրությամբ ընկերությունն ունակ է կատարել ցանկացած բարդության պատվերներ, իրականացնել ճանապարհային ենթակառուցվածքային օբյեկտների կոմպլեքսային սարքավորումը:

Աշխատանքի երկար տարիների ընթացքում, ընկերությունն իրեն ցուցաբերել է որպես հուսալի և իրազեկ մատակարար, որը բարեխղճորեն կատարում է իր վրա դրված պարտավորությունները: Ինպես ՌԴ, այնպես էլ արտերկրում «ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» ընկերությունը կարողացավ ստեղծել և պահպանել երկարաժամկետ գործընկերական հարաբերություններ ճանապարհա-շինարարական ոլորտի կազմակերպությունների հետ:

«ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» ընկերությունը չի կանգնում իր զարգացման մեջ` մենք անընդհատ ընդլայնում ենք արտադրվող մետաղական կոնստրուկցիաների և ծառայությունների տեսականին, կատարելագործում արտադրությունը: Մենք բարձր ենք գնահատում գործընկերական հարաբերությունները և պատրաստ ենք փոխշահավետ համագործակցության:

Գլխավոր տնօրեն
Անդրեյ Շերբինա