АО «КТЦ «Металлоконструкция»
432042, г. Ульяновск, Московское шоссе, 22 Б
subscription_form

Веб-форма не найдена.

Կամրջային ցանկապատեր

Կամուրջների, էստակադաների և ուղեկամուրջների վրա տեղադրվում են հատուկ կամրջային ցանակապատեր: Նրանք թույլ են տալիս ապահովել տրանսպորտային միջոցների և հետիոտների անվտանգությունն, ինչպես նաև կանխել ավտոմոբիլների վայրէջքներն այդ կառույցներից:

«ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» համարվում է` կամրջային ցանկապատերի արտադրող և մոնտաժող խոշորագույն ընկերություններից մեկը երկրում: Մենք զբաղվում ենք դրանց արտադրությամբ արդեն մի քանի տասնամյակ, երաշխավորելով պրոֆեսիոնալ մոտեցում և բարձր որակ: Բոլոր աշխատանքներն իրականացվում են փորձառու աշխատակիցների կողմից, հատուկ տեխնիկայի կիրառմամբ: Մեր ընկերությունը պարբերաբար անցկացնում է հետազոտություններ և կատարելագործում կամրջային ցանկապատերի արտադրությունը` ըստ նոր տեխնոլոգիաների և տեխնիկական պահանջների:


Կամրջային ցանկապատերի տեսակներ

Ինչպես և ճանապարհային փակոցային ցանկապատերն, այնպես էլ կամրջային ցանկապատերը լինում են մի քանի տեսակի: Նրանք տարբերվում են երկարությունով, բարձրությունով և պահող ունակությունով: Մեր ընկերությունը պատրաստ է կատարել ցանկացած տեսակի պատվերներ և բավարարել առավել բարդ հարցումներ:

Ի տարբերություն ճանապրհային ցանկապատերի, կամրջայինները բաղկացած են` եռակցած տարրերի ավելի մեծ քանակից, որոնց որակին մենք հատկացնում ենք հատուկ ուշադրություն:

Կամրջային ցանկապատերի տեսակներն են`

  • - Կամրջային միակողմանի միաշարք ցանկապատ;
  • - Կամրջային միակողմանի երկշարք ցանկապատ;
  • - Կամրջային երկկողմանի միաշարք ցանկապատ;
  • - Կամրջային երկկողմանի երկշարք ցանկապատ;
  • - Կամրջային ոչ ստանդարտային ցանկապատ (պատրաստվում է պատվիրատուի անհատական գծագրերի հիման վրա):

Կամրջային ցանկապատերի արտադրությունն իրականացվում է ըստ ՏՊ և ԳՈՍՏ: Պատվիրատուի ցանկությամբ, կարող է ծածկապատվել հակակոռոզիական պատվածքով, որը կպահպանի կառույցը արտաքին գործոնների ազդեցությունից: Բացի դրանից, կախված նրանց նշանակությունից, կամրջային ցանկապատերը կարող են ուժեղացվել խողովակների կամ հեծանների միջոցով: Նրանց վրա կարող են տեղադրվել լուսանդրադարձիչներ, որոնք թույլ են տալիս կանխել տրանսպորտային միջոցների անմիջապես կոնստրուկցիային բախումն, օրվա մութ ժամերին:


Մոնտաժում

«ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» ընկերությունը տարբերվում է իր, աշխատանքի հանդեպ, կոմպլեքսային մոտեցմամբ: Այդ պատճառով մենք զբաղվում ենք, ոչ միայն կամրջային մետաղական ցանկապատերի արտադրությամբ, այլ նաև նրանց տեղադրումով: Հատուկ, շարժունակ բրիգադները, որոնք հանդերձված են նորագույն հատուկ տեխնիկայով` օպերատիվ և բարձր կարգով, կանցկացնեն կոնստրուկցիաների տեղադրման աշխատանքները:


«ԿՏՑ «Մետալլոկոնստրուկցիա» առավելությունները`

  • - կամրջային ցանկապատերի լայն ընտրանի;
  • - ճկուն գնային քաղաքականություն;
  • - կոմպլեքսային մոտեցում` կոնստրուկցիաների սեփական արտադրություն և նրանց տեղադրում;
  • - արտդրանքի և իրականացված ծառայություների որակի վերահսկում;
  • - որակի երաշխիք;
  • - անհատական մոտեցում` պատրաստում ըստ պատվիրատուի գծագրերի;
  • - ժամանակակից սարքավորումներ, որոնք բարձրացնում են աշխատանքների կատարման օպերատիվությունը:

Մեր ընկերության մասնագետները կօգնեն ընտրել, հենց Ձեզ համար հարմար, կամրջային ցանկապատերը: Նախնական հաշվարկը Դուք կարող եք ինքնուրույն կատարել կայքում, իսկ ճշգրիտ նախահաշիվը – վաճառքի բաժնում: Մենք առաջարկում ենք միաժամանակ, և մատչելի գներ, և ծառայությունների բարձր մակարդակ, և ապրանքների բարձր որակ:

Ցանկանում եք պատվիրել կամրջային ցանկապատերը հենց հիմա±: Թողեք Ձեր դիմումը և մենք կզանգահարենք Ձեզ մոտակա ժամանակահատվածում: