АО «КТЦ «Металлоконструкция»
432042, г. Ульяновск, Московское шоссе, 22 Б
subscription_form

Веб-форма не найдена.

Գլխավոր/արտադրանք/լուսանդրադարձիչ տարր

Գլխավոր/արտադրանք/լուսանդրադարձիչ տարր Գլխավոր/արտադրանք/լուսանդրադարձիչ տարր

Լուսանդրադարձիչ տարր (կատաֆոտ)

Լուսանդրադարձիչ տարրը պատրաստվում է ըստ ԳՈՍՏ Р50971, ՏՊ 5216-063-01393697-2006 և ՏՊ 5216-001-05765820-2007.
Տարրի նյութը` Ст 3пс5.
Պատվածք`տաք ցինկապատված
Լուսանդրադարձիչ թաղանթ`Б կարգի

Լուսանդրադարձիչի տեղադրումը`

  1. Լուսանդրադարձիչ տարրը պետք է ամրացնել ցանկապատի հեծանի սեկցիային М16х45 (М16х35) հեղույսերով, ըստ ԳՈՍՏ 7802 (հեղույս М16х30; М16х35 ըստ ՏՊ 1630-016-71915393) կիսակլոր գլխիկով և քառակուսի գլխակալով, М16 մանեկով, ըստ ԳՈՍՏ 5915 և 20 տափօղակով, ըստ ԳՈՍՏ 11371, հեծանի լայնական, ալիքավոր պրոֆիլի միջին մասի խորացման մեջ (հեծանի մի քանի շարքերի առկայության դեպքում` ներքևի հեծանի լայնական պրոֆիլի միջին հատվածում խորացման մեջ): Դրա հետ մեկ տեղ, լուսանդրադարձիչի բարձակի անկյունային մասը պետք է տեղադրված լինի հեծանի սեկցիայի և բարձակի ամրացման տեղի դիմաց:
  2. Այն ճանապարհների վրա, որտեղ հանդիպակաց երթևեկության գոտիները բաժանված չեն ցանկապատերի օգնությամբ` լուսանդրադարձիչ տարրերը տեղադրում են այնպես, որ աջից վարորդը տեսնի կարմիր լուսանդրադարձիչ, իսկ ձախից սպիտակ: Միակողմանի երթևեկությամբ կամ բաժանարար գոտիով ճանապարհների վրա կիրառվում են լուսանդրադարձիչ տարրեր, որ երթևեկելի գոտու(մի ուղությամբ), և աջից, և ձախից պետք է լինի կարմիր գույնի լուսանդրադարձիչ, որը ուղղված է երթևեկությանը հանդիպակաց:
  3. Լուսանդրադարձիչները տեղադրում են ցանկապատի ամբողջ երկայնքով, 4,0 մ միջակայքով (այդ թվում նաև նվազեցման և հեռացման հատվածների վրա):

Լուսանդրադարձիչ տարրեր (Կատաֆոտներ)

Լուսանդրադարձիչ տարրը դա կոնստրուկցիա է, որը ունակ է անրադարձնել լույսի հոսքը դեպի նրա աղբյուրը: Դրա պատճառով, բոլոր ճանապարհային օբյեկտները, որոնք նշված են նման տարրերով, դառնում են տեսանելի վարորդների համար, ավտոմոբիլային լապտերների լույսի շնորհիվ: Գոյություն ունեն ցածր գնային կատաֆոտների հետևյալ տեսակները` փակոցային ցանկապատի ճանապարհային կատաֆոտ և ազդանշանային դրոշակ:

Ճանապարհային լուսանդրադարձիչ

ճանապարհային կատաֆոտը տեղադրվում է ճանապարհային փակոցային տեսակի ցանկապատերի վրա: Այն իրենից ներկայացնում է եռանկյունի կոնստրուկցիա, ամրացման վերջավոր պարուրակով: Այդպիսի ճանապարհային կատաֆոտը (որի գինը դուր կգա շատ պատվիրատուներին) պատրաստվում է 3 մմ հաստությամբ մետաղից, հակակոռոզիոն պատվածքով: Հատուկ խորացման մեջ սոսնձվում է թաղանթ կամ նախապես զոդվում է ապակի` մաշվածքը կանխելու համար:

Գոյություն ունեն նաև լուսադիոդով կահավորված կատաֆոտներ, որոնց գինը շատ ավելի բարձր է: Նրանք տեսանելի են ցանկացած եղանակային պայմաններում, օրվա ցանկացած ժամերին և իդեալական են թունելներում տեղադրման համար:

Մենք առաջարկում ենք ընտրել ճանապարհային կատաֆոտ, որի գինը կբավարարի ցանկացած պատվիրատուի: